Օբաման թույլատրել է ռազմաօդային ուժերին հարվածել Սիրիայի կառավարական ուժերին
ԱՄՆ նախագահ Օբաման թույլատրել է օգտագործել ռազմաօդային ուժերը Սիրիայի կառավարական ուժերին և նրանց սատարող խմբավորումներին հարվածելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն ` հղում անելով The Wall Street Journal-ին:
Պարբերականը նշում է, որ այդ որոշումը մեծացնում է ռիսկայնությունը, որ ամերիկյան զինված ուժերը ուղղակի հակամարտության մեջ կմտնեն Սիրիայի կառավարական ուժերի հետ:
Նման որոշումը կայացվել է երկարատև քննարկումներից հետո և ուղղված աջակցելու ընդդիմադիր ուժերին, որոնք առաջին հերթին պայքարում են «Իսլամական Պետության» դեմ:
Որոշումը խիստ քննադատության է արժանացել հանրապետականների պահպանողական շրջանակների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան