Աստղագիտության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել
Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում:
Հայաստանի աշակերտական թիմը, մասնակցելով Ջակարտայում (Ինդոնեզիա) Աստղագիտության միջազգային օլիմպիադային, նվաճել է 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր: Հայաստանի թիմը ներկայացրել է 5 մասնակից, տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Օրեր առաջ Ղազախստանում անցկացված Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտներն արժանացել են երեք բրոնզե մեդալների: 4 մասնակից աշակերտներից երեքը մեդալակիր են դարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա