«My Orange» նոր տարբերակի շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են օգտվել նոր հնարավորություններից
«My Orange» բջջային հավելվածի նոր, թարմացված տարբերակն արդեն հասանելի է Google Play-ում և AppStore-ում: Այս նոր տարբերակը «My Orange» բջջային հավելվածի օգտատերերին ընձեռում է ոչ միայն իրենց հաշվեկշիռը ստուգելու և վճարումներ կատարելու, այլ նաև Orange-ի կանխավճարային և ինտերնետ բոլոր նոր փաթեթներն ակտիվացնելու, Orange Կինո ծառայությունից օգտվելիս ֆիլմերի վարկանիշերին ծանոթանալու և երկու տոմս մեկի գնով ձեռք բերելու, ինչպես նաև Orange-ի այլ ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ ձեռքի ընդամենը մեկ հպումով: Այս մասին տեղեկացնում են Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«My Orange» բջջային հավելվածն արդեն բարձր է գնահատվել մոտ 30 000 բաժանորդների կողմից, ովքեր այն օգտագործում են՝ մեր ծառայությունների մասին տեղեկություններ և ժամանացային բովանդակություն ստանալու, Orange Կինո ծառայությունից օգտվելու, հաշիվը վերալիցքավորելու և վճարումներ կատարելու համար: Այս հինգերերդ թարմացված տարբերակով մենք շարունակում ենք համալրել այն նորարարական և օգտակար հնարավորություններով, որպեսզի հավելվածից օգտվելը մեր բաժանորդների համար է՛լ ավելի հարմարավետ լինի» - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ Android և iOS օպերացիոն համակարգերի համար ստեղծված «My Orange» բջջային հավելվածն առաջինն է հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, լիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: «My Orange» հավելվածի հինգերորդ թարմացված տարբերակն այժմ հասանելի է Google Play Store-ում և Apple AppStore-ում: