Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը բեյրության համերգը կնվիրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, կմեկնի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ և տեղի հայտնի Բեյթեդդին պալատում, համանուն փառատոնի շրջանակներում օգոստոսի 8-ին՝ հանդես կգա համերգով:
Ֆիլհարմոնիկի մամուլի կենտրոնից հայտնում են, որ համերգը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգին իրենց մասնակցությունը կունենան նաև Հայաստանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյան) և «Հովեր» պետական կամերային /գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/ երգչախմբերը, իսկ որպես մենակատարներ հանդես կգան մեներգիրչներ՝ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեձո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն): Լիբանանում կայանալիք այս մեծ համերգն իր մասնակցությամբ կնշանավորի ու առավել հիշարժան կդարձնի համաշխարհային ճանաչման հասած ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
Ծրագրում՝ կհնչեն Խաչատրյանի՝ Սպարտակ սյուիտը, Բրամսի՝ Ջութակի կոնցերտը և Մոցարտի Ռեքվիեմը: