«SANA». Սիրիական բանակը տարածքներ է ազատագրել ահաբեկիչներից
Սիրիական զինված ուժերը և բանակային այլ միավորումներ ոչնչացրել են Ջաբաթ ալ-Նուսրայի և ԻՊ-ի հետ կապված մեծ քանակությամբ ահաբեկիչների: Փոխանցում է «SANA» սիրիական պետական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, բանակային միավորումների գործողությունների արդյունքում հաջողվել է ահաբեկիչներից ազատագրել ալ-Հաքֆ, ալ-Քասեր գյուղերի մերձակայքը, Քունեիթրա քաղաքի կենտրոնական հատվածը, որտեղ տեղակայաված ահաբեկչական խմբավորումները վրանները, հենակետերը և զինտեխնիկան ամբողջությամբ ոչնչացվել են:
Գործակալության փոխանցմամբ, սիրիական բանակային ուժերը հաջող ռազմական օպերացիաներ են իրականացրել նաև Դամասկոսի արվարձաններում, Հալեպում, Հոմսում, Լաթաքիայում և երկրի այլ վայրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան