Չինական կայքերից ավելի քան երկու միլիոն երգ է հեռացվել
Օգոստոսի 3-ին Չինաստանի հեղինակային իրավունքները կարգավորող հանձնաժողովը հաղորդել է, որ երկիրը հաջողությամբ պայքարում է արտոնագիր չունեցող երաժշտության տարածման դեմ: Այս մասին գրում է Chinadaily.com-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռ 2010 թվականին Չինաստանում հայտարարվել էր «Sword Net Action» ծրագրի մասին, որով պայքարում էին ապօրինի տարածվող երաժշտության դեմ:
Հեղինակային իրավունքների ազգային կառավարման հաղորդագրության համաձայն` վերջին ամսում տարբեր կայքերից հեռացվել է ավելի քան 2,2 մլն երգ, որոնք ցանցում հայտնվել են ոչ օրինական ձևով:
Պետական կարգավորողն ընդգծել է, որ իր նպատակն է հայտնաբերել բոլոր օրինախախտ կայքերին, ինչպես նաև փոխհատուցել իրավունքները խախտված հեղինակներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները