«Հայկական երաժշտության երեկո». սփյուռքահայ դաշնակահարները Երևանում
Օգոստոսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա սփյուռքահայ դաշնակահարներ Միքայել Հայրապետյանի (ՌԴ) և Րաֆֆի Պետրոսյանի (Կանադա)
«Հայկական երաժշտության երեկո» խորագիրը կրող համերգը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգին ներկա կգտնվի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: