Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված անգլերենով վերահրատարակվել է Թոմարզա հայկական գյուղի պատմությունը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` Միացյալ Նահանգներում լույս է տեսել Վինսկոնսինում բնակվող Թորոս Մադաղճյանի «Յուշամատեան Թոմարզայի» գրքի անգլերեն տարբերակը, գրում է «Արմենպրես»-ը` հղում անելով Journal Times պարբերականին:
Ըստ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքի` հուշամատյանը հետաքրքիր ազգագրական և պատմական տեղեկատվություն է հաղորդում Արևմտյան Հայաստանի Թոմարզա հայկական գյուղի ծագման, զարգացման և վերջապես 1915 թվականին տեղի բնակչության գաղթի մասին դեպի ԱՄՆ Վինսկոնսին նահանգ: Այն ներառում է Թոմարզայի բնակիչների հուշերը և վկայությունները, որոնք հավաքագրվել են դեռևս 60 տարի առաջ:
Կաշկակար Թորոս Մադաղճյանը ԱՄՆ է գաղթել 1910 թվականին: «Յուշամատեան Թոմարզայի» հեղինակի առաջին գիրքն է: Անդրանիկ հրատարակությունը լույս է տեսել 1959 թվականին հայերենով և նվիրված է ապագա սերունդներին՝ ի հիշատակ հեղինակի ծննդավայրի:
Գիրքը վերահրատարակել է Թորոս Մադաղճյանի թոռնուհին՝ Ժանետ Մրազեկ Մադաղճյանը: Հուշագրությունն անգլերեն թարգմանել է Գերապատվելի Արթեն Աշճյանը: Գիրքը հասանելի է Amazon.com կայքում: Մեկական օրինակներ նվիրվել են Ռասինի հանրային գրադարանին և Սուրբ Մեսրոպ եկեղեցու գրադարանին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում