Վրաստանը «չիփս» կարտահանի Հայաստան
Վրաստանում «չիփսի» արտադրությամբ զբաղվող նոր ձեռնարկությունը սկսել է աշխատել ողջ հզորությամբ: Գործարանի պաշտոնական բացմանը ներկա են եղել երկրի վարչապետը, Էկոնոմիկայի նախարարը:
Հայտնի գերմանացի գործարարը 4 մլն դոլարի ներդրում է կատարել: Դրանք պատրաստվելու են տեղական կարտոֆիլից, ինչի համար գործարարն արդեն կարտոֆիլի ցանքատարածություններ է գնել: Այս մասին գրում է «Ափսնեյ»-ը:
Նշվում է, որ վրացական կարտոֆիլից պատրաստուկները յուրահատուկ համ ունեն: Գերմանացին հույս ունի, որ «չիփսերը» մեծ պահանջարկ են ունենալու: Ի դեպ, գործարարն ընտանիքով տեղափոխվել է՝ ապրելու հարևան երկրում:
Դրանք արտադրվելու են «Քարավան» անունով, այս բրենդն արդեն գրանցվել է: Ձեռնարկատերը հայտարարել է, որ պայմանավորվածություններ ունի արտադրանքը հայկական ու ադրբեջանական շուկաններում վաճառելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները