Գործարարները Հայաստան ներկրվող ապրանքները նախընտրում են մաքսազերծել Բելառուսում կամ Ռուսաստանում. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գնալով ավելի շատ գործարարներ և անհատ անձինք երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքները նախընտրում են մաքսազերծել ոչ թե ՀՀ սահմանին, այլ Բելառուսում կամ Ռուսաստանում:
«ՀՀ սահմանին ապրանքը մաքսազերծելիս մեր մաքսավորները հիմնականում հաշվի չեն առնում այդ ապրանքը ուղեկցող հաշիվ-ապրանքագրերի տվյալները և կիրառում են ավելի բարձր՝ «հսկիչ գին»: Իսկ հատկապես Բելառուսում մաքսավորների համար հիմք է ծառայում հենց հաշիվ-ապրանքագիրը:
Սրա արդյունքում ՀՀ պետբյուջեն զգալի կորուստներ է ունենում ավելացած արժեքի հարկի գանձման տեսանկյունից, քանի որ ՀՀ սահմանին մաքսազերծված ապրանքների ԱԱՀ-ն անմիջապես փոխանցվում է պետբյուջե: Բելառուսում և ՌԴ-ում ապրանքը մաքսազերծելիս գործարարները հետագայում ՀՀ պետբյուջե ավելի քիչ են ԱԱՀ վճարում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան