ՕԵԿ-ում սկսել են կամաց-կամաց հրաժարվել իրենց կուսակցության անունից. «Հրապարակ»
«Օրինաց երկիր» կուսակցությունում սկսել են կամաց-կամաց հրաժարվել իրենց կուսակցության անունից: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կուսակցությունում ներքին հրահանգ կա մոռացության տալ «ՕԵԿ» բառը, այն աստիճանաբար հանել գործածությունից, քանի որ ժողովրդի շրջանում «ՕԵԿ»-ը վարկաբեկված է և որևէ դրական ասոցիացիա չի առաջացնում: Փոխարենը սկսել են ակտիվորեն օգտագործել և շրջանառել «Հայկական վերածնունդ» անունը: Դրա վառ վկայությունն է նաև այն, որ ՕԵԿ-ի պաշտոնական կայքում գրեթե բոլոր նյութերը «Հայկական վերածննդի» մասին են, տարածած հաղորդագրություններում անգամ «Հայկական վերածնունդ» են գրում:
Նա հայտարարել է, թե «Հայկական վերածննդին» են միացել 60-ից ավելի կազմակերպություններ, 10 կուսակցություններ, 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ: Ասում են, թե հենց այդ միավորման միջոցով է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտնելու քաղաքականություն: Տեսնենք, թե ինչ կստացվի քավոր-սանիկական կապերով կապված Արթուր Բաղդասարյանի և Արա Աբրահամյանի ծրագրերից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան