Արմավիրի մարզում արձանագրվել է կասկածելի սիբիրյան խոց
ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամեդ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: ԱՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հիվանդների մոտ նախնական ախտորոշվել է սիբիրյան խոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ըստ աղբյուրի, կատարվել են նմուշառումներ և ախտորոշման վերջնական հաստատումը պարզ կլինի լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդները հուլիսի 24-ին գտնվել են Վրաստանի Նինոծմինդա տարածաշրջանում, որտեղ գնել են միս:
Մսեղիքի մշակման, արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում, հիվանդների ձեռքերի վրա նկատվել են վերքեր, որի կապակցությամբ դիմել են բժշկական օգնության: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճշտվել են մսեղիքի հետ առնչություն ունեցած բոլոր անձինք, նրանց նկատմամբ կազմակերպվել է բժշկական հսկողություն, տնային օջախում կազմակերպվել է ախտահանում: Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը, որոնց հետ համատեղ կազմակերպվել են բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Աշխատանքները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա