Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը մարված է
Դեռևս աշխատավարձ չստացած 600 նաիրիտցիների աշխատավարձերը փոխանցել են, մի մասի հաշվեհամարներին գումարը նստել է, մյուսներինը` դեռ ոչ: Այս մասին Panorama.am-ին ասաց Նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը` ավելացնելով, որ փոխանցման մասին լուրերն իր հետ զրույցում հասաստել են բանկից:
«Ժողովուրդ ջան, հենց նոր խոսել եմ բանկի հետ. ArCa համակարգը գումարը հաշիվներին է փոխանցում օրվա մեջ երկու անգամ՝ ժամը 1-ի և 5-ին: Գումարի մի մասն արդեն փոխանցվել է, մյուս մասը և կփոխանցվի երեկոյան: Դիմանանք այս ամենատանջալի մի քանի ժամը ևս՝ օրվա ավարտը, հուսանք, հանգստություն կբերի...»,-ավելի վաղ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ֆեյսբուքյան էջում գրել էր Ա. Հարությունյանը:
Ստացվում է, որ այս պահին նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը մարված է: Այս նպատակին հասնելու համար նաիրիտցիները պայքարեցին ամիսներ շարունակ: Ա. Հարությունյանն ասաց, որ պայքարի ընթացքի, դրա արդյունքում արված հետևությունների ու հետագա անելիքների մասին իրենք մանրամասն կխոսեն վաղը կայանալիք ասուլիսում:
Նախորդող հրապարակումներ՝
«Նաիրիտ»-ի աշխատակիցները փող չեն ստացել
Նաիրիտցիները տոնում են հաղթանակն ու մտածում նոր ակցիաների մասին
«Անբարոյական համարեցի` 20 հոգին նստացույց անի, 1700-ը փող ստանա». Նաիրիտցիները տուն են գնացել
Նաիրիտցիներն անժամկետ նստացույց են հայտարարել
«Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերը ամբողջությամբ կվճարվեն մոտակա օրերին. Զախարյան
«Նաիրիտի» շուրջ 400-450 աշխատակից արդեն ստացել է կուտակված աշխատավարձի պարտքը
Մեկ-երկու օրերի ընթացքում նաիրիտցիների աշխատավարձի վճարումները կսկսվեն. Երվանդ Զախարյան
Նաիրիտցիները դադարեցնում են բողոքի ակցիաները
Նաիրիտցիները պահանջում են ամբողջ պարտքը միանգամից
Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան
Նաիրիտցիները կսպասեն մինչև հուլիսի 15-ը
Մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի. վարչապետ
Հնարավոր է նաիրիտցիները նստացույց սկսեն
Նաիրիտցիներին կրկին խոստացել են (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան