Սահմանադրության նախագծով, ԱԺ-ն կարող է նշանակել ու պաշտոնանկ անել գլխավոր դատախազին
Այսօր հրապարակված Սահամանդրության նախագծի 8-րդ գլուխը վերաբերում է դատախազության և քննչական մարմինների գործունեությանը: Ըստ այդմ, նախագծի 175-րդ հոդվածում սահմանվում է՝
1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
2. Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
3. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:
4. Դատախազության կազմակերպման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Ինչ վերաբերում է գլխավոր դատախազին, ապա 176-րդ հոդվածի համաձայն , գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով` պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։
2. Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:
Քննչական մարմինները, ըստ 177 հոդվածի, մինչդատական վարույթի շրջանակներում կազմակերպում են նախաքննության իրականացումը: Իսկ դրանց լիազորությունները, դրանց կազմակերպման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները