Համահայկական խաղերի ողջ ընթացքում կհերթապահի շտապօգնության ծառայությունը
Բնակչության և մարզիկների շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացման ողջ ընթացքում սահմանվել են շտապօգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներին ներգրածվված են Երևանի և մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադները:
Օգոստոսի 3-ին Երևանում հերթապահ շտապօգնության ծառայություն է դիմել 21 քաղաքացի, նրանցից 3-ը` տեղափոխվել է հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել: Մարզերում դեպքեր չեն արձանագրվել:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից շտապ բժշկական օգնության ծառայություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ:
Սերժ Սարգսյան. «Բոլորս կապված ենք մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ»
Մարզիկների անունից երդվեց Շողիկ Ավետիսյանը
Համահայկական 6-րդ խաղերի բացման արարողության մեկնարկը տրված է