Հարություն Զաքարյանին հինգերորդ անգամ վիրահատել են, սակայն նրա տեսողությունը չի վերականգնվի. «Ժամանակ»
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հերթական ծեծկռտուքից տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանի ընկերը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ նա հինգերորդ անգամ վիրահատության է ենթարկվել, սակայն նրա տեսողությունը չի վերականգնվի:
Թերթի հարցին՝ հավաստի են լուրերը, որ այս օրերին Ս.Խաչատրյանը փորձում է Զաքարյանների ընտանիքին փոխհատուցման առաջարկ անել, Տ. Կարապետյանը նշել է. «Զաքարյանները բարեգործություն չեն փնտրում, արդարություն են փնտրում»: