Սև ծովի վրացական ափերին (լուսանկարներ)
Հայաստան-Վրաստան սահմանը Բավրայի անցակետով հատելուց հետո դեռ քեզ տանն ես զգում: Պատերին ամենուր հայերեն գրություններով ցուցանակներ են, մեր հայրենակիցներ են, հայերեն խոսքն է:
Փարվանա (Թափարվան) գետի վրա կառուցված այս կամուրջը զգալիորեն հեշտացրել է Խուլգումա գյուղի բնակիչների կյանքը: Գյուղացիները մի քանի րոպեում ոտքով հասնում են քաղաք՝ Ախալքալակ: Կամուրջը մի հայ մեծահարուստ է սարքել, եկեղեցու փոխարեն էլ այս խաչքարն է տեղադրել:
Մինչ ծով հասնելը գրեթե ողջ ճանապարհը եզերված է կանաչով ու անտառներով:
Հասնում ես, տեղավորվում, արագ ծով վազում, ու… մայրամուտ է:
Առավոտյան ափերն արդեն մարդաշատ են…
Գուցե կյանքում էլի կհանդիպեն հայ տղան ու վրացի աղջնակը:
Ծովը փոթորկվում է:
Զբոսանք նավով Բաթումիում:
Ու այս մարդը:
Ծովը՝ Բաթումիի բուսաբանական այգուց:
Բաթումիում ամենատպավորիչը՝ դելֆիների տանգոն, լամբադան, գրկախառնվելը...