Կրթության իրավունքի իրացումը` ԿԳՆ-ՄԻՊ համագործակցության առանցքում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների կրթության իրավունքի լիարժեք իրացման, ԲՈՀ-ի ընթացակարգերի և գիտական աստիճանաշնորհման կարգի, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթության անցնելու հետ կապված օրենսդրական որոշակի հարցեր: Այս մասին հայտնում են ԿԳն մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գիտական աշխատանքների փորձաքն ության նոր կարգի մշակման, կրկնակի քննարկման, համապատասխան իրավական ակտերում որոշակի կարգավորումների հնարավորության, վարչարարական և բովանդակային հարցերում օրենսդրական հստակեցումների հետ կապված խնդիրներին: Այդ կապակցությամբ Արմեն Աշոտյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հետաքրքրող օրենսդրական նախաձեռնությունների նախագծերն ուղակել գրասենյակ` կարծիքի:
Հանդիպման ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ քաղաքացիների կրթության իրավունքի իրացման հարցերը պետք է իրականացվեն բոլոր իրավական ընթացակարգերին համապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են