Գերմանիայի գլխավոր դատախազը սկանդալի հետևանքով ազատվել է պաշտոնից
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը գլխավոր դատախազ Հերալդ Ռանգեին ազատել է զբաղեցրած պաշտոնից այն բանի համար, որ վերջինս դաշնային կառավարությանը մեղադրել է պետական դավաճանության գործով հետաքննության ընթացքին միջամտելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC գործակալության ռուսալեզու ծառայությունը:
Նախարար Մաասը հայտարարել է, որ Ռանգեն ամբողջությամբ կորցրել է վստահությունը: Նրա խոսքերով` գլխավոր դատախազի ձեռնարկած քայլերն անընդունելի են և հանրության մոտ ստեղծում են տեղի ունեցածի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումներ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ռանգեն Ռանգեն կարգադրել էր հետաքննություն սկսել Netzpolitik.org կայքի լրագրողների նկատմամբ` կապված պետական դավաճանության բնույթի կասկածների և պետական գաղտնիք բացահայտելու համար:
Սակայն հետաքննությունը շուտով դադարեցվում է, իսկ գլխավոր դատախազ Ռանգեն հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է հաշվի առնել անկախ մասնագետների կարծիքները` կարելի՞ է արդյոք կայքում տեղ գտած հրապարակումները համարել պետական գաղտնիքի բացահայտում:
Նախորեին գլխավոր դատախազը նաև հայտարարել էր, որ կառավարությունն իր քայլերով խախտում է դատական իշխանության անկախության սկզբունքը և միջամտում է հետաքննության ընթացքին:
Նշենք նաև, որ Netzpolitik.org կայքը հրապարակել էր գաղտնի նյութեր, որոնք վկայում էին Սահմանադրության պահպանման դաշնային ծառայության կողմից (գերմանական հակահետախուզություն) համացանցում ընդլայնված հսկողություն իրականացնելու պլանների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան