Հնդկաձավարը սպառնում է կրկին հայտնվել instagram-ում
«Հնդկաձավարը Ռուսաստանում կրկին թանկանում է. դա պայմանավորված է դիֆիցիտով»,-«Լուրերի ռուսական ծառայությանը» տված հարցազրույցում ասել է Լենինի անվան սովխոզի ղեկավար Պավել Գրուդինին:
«Նոր սեզոնի հնդկաձավարը դեռ չի հայտնվել, իսկ հին պաշարները վերջանում են»,-ասել է նա:
Գրուդինի խոսքով, մյուս ապրանքների գների բարձրացումը ևս պայմանավորված է անբավարար քանակով. «Իմ կարծիքով, Ռուսաստանը սկսել է քիչ սնունդ արտադրել: Եվ դա շատ վատ է, քանի որ մենք հնարավորություն ունեցել են: Մի կողմից մենք շուկան ազատեցինք ներմուծված ապրանքներից, մյուս կողմից էլ չսկսեցինք շատ արտադրել:Եվ գլխավորը, գյուղատնտեսության մեջ ներդրումներ չիրականացվեցին»:
Նա այն համոզման է, որ սննդամթերքի գների հետագա թանկացումը կանխելու համար անհրաժեշտ է արտադրել բավարար քանակությամբ որակյալ սնունդ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին instagram-ի ռուս օգտատերերը սկսեցին ակտիվորեն լուսանկարներ հրապարակել օր օրի թանկացող հնդկաձավարի հետ:
Նախորդող հրապարակումներ՝
Հնդկաձավարը՝ instagram-ում
Հնդկաձավարի թանկացումը բացատրում են հոգեբանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան