Ճապոնիայի վարչապետը ԱՄՆ-ին սպառնացել է հարաբերությունների վատացմամբ
Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է հետաքննություն սկսել Wikileaks-ի հրապարակած այն տեղեկության առնչությամբ, համաձայն որի ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ճապոնիայի կառավարությանը: Փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
Ինչպես հաղորդվում է, հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը բացատրություններ է պահանջել ԱՄՆ փոխնախագահից և հայտնել, որ եթե գաղտնալսման հետ կապված տեղեկությունները հաստատվեն Ճապոնիայի և Ամերիկայի միջև հարաբերությունները կվատանան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան կողմը Ճապոնիայի հետ քննարկում է հրապարակված տեղեկությունների իսկությունը, թե արդյոք ԱՄՆ հետախուզական կառույցները գաղտնալսել են ճապոնական խոշոր կազմակերպություններին և վարչապետին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան