Նինոծմինդայից միսը` Արտամեդում սիբիրյան խոցի հնարավոր պատճառ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 4-ին առողջապահության նախարարությունից տեղեկատվություն է ստացել, որ Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել այնուհետև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել մարզի Արտամեդ համայնքի երկու բնակիչ՝ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ: Այդ մասին տեղեկացնում են ծառայության լրատվական կենտրոնից:
Ըստ աղբյուրի, ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն Արմավիրի մարզային կենտրոնի պատասխանատուների հետ անմիջապես այցելել են Արտամեդ համայնք և իրականացված միոցառումների արդյունքում պարզել, որ հոսպիտալացված անձանցից մեկը հուլիսի 27-ին Վրաստանի Նինոցմինդա տարածաշրջանում է ձեռքբերել կասկածելի միսը և անձնական օգտագործման նպատակով իր հետ տեղափոխել հանրապետություն: Մսեղիքը չի վաճառվել, այն հայտնաբերվել է Նինոցմինդայից տեղափոխողի և իր հարևանի տանը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները մսեղիքն ամբողջությամբ ուղարկել են լաբորատոր հետազոտության: Իսկ մսեղիքի հետ սառնարանում պահպանվող կամ շփում ունեցող սննդամթերքն ամբողջությամբ ոչնչացվել է, միաժամանակ՝ տարածքն ու մսեղիքի մշակման պարագաներն ամբողջությամբ ախտահանվել:
ՍԱՊԾ մասնագետները շարունակում են մարզում անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է սպառողներին մսամթերք ձեռք բերել միայն դրա համար նախատեսած իրացման վայրերից և ձեռնպահ մնալ անվստահելի աղբյուրից, առանց անասնաբուժական փաստաթղթերի առկայության կամ բակային պայմաններում միս գնելուց:
Հարակից հրապարակում`
Արմավիրի մարզում արձանագրվել է կասկածելի սիբիրյան խոց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա