Սիբիրյան խոցի դեպքերը լաբորատոր հաստատվել են
Օգոստոսի 4-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 2 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիվանդների ինքնազգացողությունը ներկայումս բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Նախորդող հրապարակումներ՝
Արտամեդում սիբիրյան խոցի աղբյուրը, հնարավոր է, Նինոծմինդայից բերված միսն է
Արմավիրի մարզում արձանագրվել է կասկածելի սիբիրյան խոց