Պերմյակովը փոխանցվելու է հայաստանյան դատական մարմիններին
Երևանում գործող 5-րդ կայազորային ռազմական դատարանը, որը ենթարկվում է Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանին, կես տարով երկարացրել է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է Ալյոնա Կատկալոն:
Պերմյակովը կշարունակի կալանքի տակ մնալմինչև հունվարի 30-ը: Նաև դատարանի որոշմամբ, դռնբաց դատական նիստը նշանակվել է օգոստոսի 12-ին: Ըստ աղբյուրի, Պերմյակովին մեղադրանքն առաջադրվել է ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ դասալքություն զենքով, ապօրինի զենք ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնում է «Վեստի» գործակալությունը, դասալքության և զենքի հափշտակման փաստով դատավճռից հետո, Պերմյակովը կհանձնվի հայկական կողմին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով պատասխանատվության ենթարկվելու համար:
Նշենք, որ Պերմյակովին նաև մեղադրանք է առաջադրվել Գյումրիի Ավետիսյան ընտանիքի անդամներին՝ 7 անձի, սպանելու համար, որոնց թվում էր նաև ընտանիքի 6 ամսական փոքրիկը: Այս գործով դեռևս նախաքննություն է ընթանում, և առայժմ հայտնի չէ դատական նիստի օրը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ գործի նախաքննությունը փոխանցվել է հայկական կողմին:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Նախորդող հրապարակումներ՝
Շուտով կնշանակվի Պերմյակովի գործով դատական նիստի օրը
Պերմյակովին դատելու են Հայաստանում. Մեղադրանքը կպաշտպանի ՀՀ գլխավոր դատախազությունը
ՀՀ քննչական կոմիտեն Վ.Պերմյակովի հարցաքննությունից տեսանյութ է ներկայացրել
«Իրավունք ունե՞ն ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված օպերատիվ գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան
«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան
«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայ և ռուս իրավապահները կարողանան լիարժեք քննություն իրականացնել»
ՌԴ և ՀՀ քննչական կոմիտեների ղեկավարները պայմանավորվել են Գյումրիի սպանության գործով հետաքննության շուրջ
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին
ՌԴ քննչական կոմիտեի նախագահի հետ քննարկումների առանցքում Գյումրիի դեպքն է
ՌԴ քննչական կոմիտեի նախագահը Հայաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան