«Էրեբունի» ԲԿ-ում մահացած հղի կինը 4-րդ աստիճանի սրտի արատ է ունեցել. փոխնախարար
«Հղության առաջին օրվանից մինչ մահվան գրանցման պահը ամբողջ շղթան մանրամասն քանի դեռ չի վերլուծվել, մենք վերջնական եզրակացությունների գալ չենք կարող»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանի մահվանն՝ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
«Ուզում եմ խուսափել որևէ նախնական եզրակացությունից, քանի որ ամբողջ ընթացքը մասնագիտական առումով դեռ վերլուծված չէ: Այս գործընթացքն իրականացվելու է հնարավորինս արագ, քննչական գործառույթ է ընթանում, և այս առումով մեր մասնագիտական կարծիքը և գործողությունները չէինք ցանկանա, որ որևիցե կերպ ազդեցություն ունենային այդ գործընթացի վրա»,-նշեց փոխնախարարը:
Նա նշեց, որ նախօրեին հանդիպում են ունեցել մահացած ծննդկանի հոր հետ և առաջարկել, որ իրենց ներկայացուցչի հետ մասնակցեն բոլոր գործառույթներին:
Անդրադառնալով նախօրեին Գյումրից «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված հղի կնոջ մահվան դեպքին՝ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ հղիության ընթացքում պարզվել էր, որ նա 4-րդ աստիճանի սրտի արատ ուներ, որը եղել է նրա մոտ մինչև հղիությունը:
«Բարդ մասնագիտական քննարկուների արդյունքում, որոշվել էր, որ հղիությունը պետք է ընդհատվեր և կնոջ կյանքի համար անհրաժեշտ էր իրականացնել վիրահատություն, որն էլ որ տեղի է ունեցել»,-նշեց փոխնախարարը, հայտնելով, որ հղիության ընդհատումը և վիրահատությունը տեղի է ունեցել «Էրեբունի» ԲԿ-ում:
«Ցավոք սրտի արատի ծանրությունը թույլ չի տվել փրկել կնոջ կյանքը և գրանցվել է նրա մահվան դեպքը»,-ասաց փոխնախարարը:
(լրացում)
«Հուլիսի 29-ին, ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզից 23-ամյա Ջուլիետա Գասպարյանն ընդունվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ` թոքային հիպերտենիզա ախտորոշմամբ: Հիվանդն ուղեգրվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն հետազոտման, ուր ախտորոշվել է բակտերիալ էնդոկարդիտ (սրտի բորբոքում), պլևրիտ, սրտի երկփեղկ փականի 3-րդ աստիճանի անբավարարություն, ինչպես նաև սրտային անբավարարություն 4-րդ աստիճանի:
Հաշվի առնելով հղիության հետ անհամատեղեի սրտային արատի առկայությունը` հանրապետության լավագույն սրտաբանների մասնակցությամբ կազմակերպված կոնսիլիումների արդյունքում որոշում է կայացվել ընդհատել հղիությունը և մոր կյանքը փրկելու համար կատարել անհրաժեշտ վիրահատությունը:
Արդեն իսկ ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված կնոջը կատարվել է կեսարյան հատում, կազմակերպվել են բազմաբովանդակ քննարկումներ և նեղ մասնագիտական կոնսիլիումներ, անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:
Նշենք, որ, ըստ գործող ընթացակարգերի, մայրական մահացության յուրաքանչյուր դեպք, անկախ այդ կապակցությամբ բողոք լինել-չլինելու հանգամանքից, ենթարկվում է մասնագիտական վերլուծության, որի արդյունքները ներկայացվում են մասնագիտական հանձնաժողովին:
Մասնագիտական հանձնաժողովի վերլուծության արդյունքները քննարկվում են ՀՀ առողջապահության նախարարության Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստում` բոլոր պատասխանատու և դեպքին առնչված անձանց մասնակցությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում