Սեքս-սկանդալի «հերոսներից» մեկը ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյա՞նն է. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Ըստ լուրերի՝ Առաքելյանը ՀՀԿ-ականների մասին ինտիմ տեսանյութեր է ձեռք բերել և փորձել է դրանք «տնօրինել»: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն՝ Տիգրան Առաքելյանն իբր այդ տեսանյութերը չտարածելու դիմաց գումար է պահանջել ՀՀԿ-ական պատգամավորներից: Ինչևէ, պաշտոնապես հայտնի է, որ Առաքելյանը կալանավորված է շորթման մեղադրանքով, և վերջ:
«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ խնդրո առարկա տեսանյութերով անցնող ՀՀԿ-ականներից մեկը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն է: Վերջինս այդ լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ոչ Տիգրան Առաքելյանը և ոչ իր տարածած տեսանյութերը, ու ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել նման տեղեկությունները: Ո՞վ է ընդհանրապես այդ Տիգրան Առաքելյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան