Սուրիկ Խաչատրյանի օգնականը քրեական պատասխանատվության չի ենթարկվի
Սյունիքի մարզեպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ Մհեր Աթաջանյանը չի բողոքել Նիկողոսյանի դեմ:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Մհեր Աթաջանյանը դիմում է ներկայացրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության համապատասխան ստորաբաժանում այն մասին, որ չի բողոքում Զարզանդ Նիկողոսյանի դեմ և չի ցանկանում որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության և այդ հիմքով էլ էլ Նիկողոսյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Փաստաբանն ասաց, որ նման դիմում ներկայացնելու որոշումը եղել է Աթաջանյանների ընտանիքինը:
«Գտնում եմ, որ այդպիսի քայլ կատարելու համար հիմք է հանդիսացել այն, որ պետք էր այս ընթացքում առավել չթեժացնել առկա սրված հարաբերությունները, որոնք կարող էին հանգեցնել էլ ավելի ծանր հետևանքների: Ամեն դեպքում, Մհերի քայլը բացի այն որ խելամիտ էր, նաև խիստ տղամարդակային էր: Նա գործել է արժանավայել կերպով», -փոխանցեց փաստաբան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք` ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 7-ին, ժամը 04.00-ին ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի: Խանութը պատկանել է Մհեր Աթաջանյանին, իսկ հարձակում գործած անձը Զարզանդ Նիկողոսյանն էր: Մհեր Աթաջանյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդին է:
Հարակից հրապարակումներ`
«Լիսկայի» օգնականը կոտրել է մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի ապակիներն ու դռները
«Թողեք հանգիստ ապրեմ էլի». Սյունիքի մարզպետի օգնականը բերման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները