«Գազպրոմ Արմենիա»-ից հերքում են տնօրենի գազալցակայան կառուցելը. «Ժողովուրդ»
Երևան-Սևան մայրուղում՝ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» գործարանի հարևանությամբ, նոր գազալցակայան է կառուցվում: Ներկայումս ընթանում են գազալցակայանի շինարարական աշխատանքները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ գազալցակայանը կապվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանի անվան հետ: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով թերթը դիմել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանին, որը ասել է. «Իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկությունը»:
Թերթի թղթակիցը Շուշան Սարդարյանից միաժամանակ փորձել է պարզել, թե Հայաստանում գործող որոշ գազալցակայաններն ինչու են գազը երկու խողովակով ստանում, երբ թույլատրելին մեկն է, ու դրա համար էլ գազալցակայաններում տարբեր գներ են սահմանված: Ի պատասխան՝ Սարդարյանն ասել է. ««Գազպրոմ Արմենիա»-ն ապօրինի գազ չի վաճառում, և բոլոր գազալցակայանները աշխատում են օրինական դաշտում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան