Հասմիկ Պողոսյանը հույս ունի, որ հասարակությունը կբռնի իշխանավորների ձեռքը. «ՀԺ»
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հույս ունի, որ հասարակությունը կբռնի իշխանավորների ձեռքը և թույլ չի տա խախտել օրենքը, այդ թվում՝ աղավաղել պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում ընդգրկված շենքերը:
«Ես կարծում եմ, որ անկախ Հայաստանը, ինչքան որ քայլի առաջ, այնքան այս խնդիրները անշուշտ, նվազելու են, որովհետև հասարակությունն է զարգանում և հասարակությունն արդեն ինքը իր չափորոշիչները դնում է, որն օրենքին հավասար հզոր ուժ է»,- «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել մշակույթի նախարարը:
Թերթը նշում է, որ ինչպես վկայում են Երևանի քաղաքապետարանից և Մշակույթի նախարարությունից ստացված տեղեկությունները, Աբովյան 8 հասցեում գտնվող հուշարձան-շենքը նույնպես ենթակա է որոշակի միջամտության: Եվ կարծես՝ նաև չի բացառվում, որ շենքի վրա հայտնվեն նոր հարկեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան