Հրանուշ Հակոբյանը, հնարավոր է, ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվի
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ օգոստոսին մի քանի երկրներում դեսպանների փոփոխություններ են սպասվում:
Ըստ թերթի, օրակարգում է Ռուսաստանում և Բելառուսում ՀՀ դեսպանների ռոտացիայի հարցը: Թերթը գրում է, որ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանին փոխարինողի հարցը կախված է Ռուսաստանում դեսպանի նշանակումից, ընդ որում՝ թեկնածուներից մեկը Հրանուշ հակոբյանն է, ում կամ Բելառուս կամ որևէ արաբական երկիր կտանեն:
Թերթի տեղեկություններով՝ վերջինիս փոխարեն սփյուռքի նախարար կնշանակվի փոխնախարար Վահագն Մելիքյանը՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի որդին, ով, ըստ թերթի, շատ մտերիմ է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան