Երեխեք, չեմ ուրախացնի ձեզ. Սուրիկ Խաչատրյանը` իր հրաժարականի մասին
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, թե չի կարծում, որ հրաժարական կտա:
«Չեմ կարծում, չեմ կարծում, որ հրաժարական կտամ: Երեխեք, ձեզ չեմ ուրախացնի», -իր հրաժարականի մասին հարցերին պատասխանել է մարզպետը ու նստել իր ծառայողական մեքենան:
Նշենք, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքից, հարուցված քրեական գործից և Տիգրան Խաչատրյանի կալանավորելուց հետո հասարակությունը (հիմնականում սոցիալական ցանցերում քննարկումների ժամանակ) բարձրաձայնում էր Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի անհրաժեշտության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան