Գիտնականներ. Սեռական կյանքում կարևորը որակն է, ոչ թե քանակը
Սեռական կյանքում առավել կարևոր է որակը, ոչ թե քանակը: Նման եզրակացության են եկել Կարնեգիի համալսարանի գիտնականները կատարած փորձի արդյունքում: Նրանք պնդում են, որ սեռական կապերի առատությունը մարդկանց երջանկություն չի բերում, ընդհակառակը, երբեմն ապերջանիկ է դարձնում: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Հետազոտությանը մասնակցել է 64 ամուսնական զույգ: Նրանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները սեքսով զբաղվել են երկու անգամ ավելի հաճախ: Փորձի վերջում պարզվել է, որ առաջին խմբի մարդիկ ավելի քիչ երջանիկ են զգում, իսկ մի քանիսն էլ հայտարարել են, որ հաճախ սեքսը խանագարել է իրենց հաճույք ստանալ: Երկրորդ խմբի մասնակիցները խոստովանել են, որ իրենք մեծ հաճույք են ստացել ընկերոջ հետ ինտիմ կապից:
Գիտնականներն էլ ամփոփել են արդյունքներն ու եկել եզրակացության. շատ հաճախակի սեքսը կարող է վնասել որակին: