Օդաչուն ուղևորին կարգի է հրավիրել կացինի օգնությամբ
Շվեդիայի ներսում, Ստոքհոլմ-Էրնշելդսվիկ ուղղությամբ թռիչք կատարող ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել դիմել կացինի օգնությանը` խմած ուղևորին իր տեղը նստեցնելու:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, վայրէջիքց տասը րոպե առաջ ուղևորը մտնում է զուգարան: Այնտեղից դուրս գալու հորդորներին ու սրահում նստելու վերաբերյալ հորդորներին մերժողական պատասխան է տալիս: Այդ ժամանակ էլ օդաչուն գործի է դնում կացինը, բացում զուգարանի դուռն ու այնտեղից դուրս հանում խմած ուղևորին:
Օդանավակայանում արդեն ոստիկանությունը ձերբակալել է հիսունամյա տղամարդուն: Դատարանը, հնարավոր է, նրան մեծ տուգանք նշանակի, կամ նույնիսկ ազատազրկի վեց ամիս ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան