Խոսելաժամանակ, SMS-ներ և ինտերնետ ֆիքսված ամսավճարի դիմաց`ՎիվաՍել-ՄՏՍ
Մինչև ս. թ. դեկտեմբերի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում՝ ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ստանալ 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ, դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն և 500 ՄԲ ինտերնետ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանի շրջանակում «Հատուկ» փաթեթի բաժանորդները ևս, բացի ներառված խոսելաժամանակից և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից, այժմ կստանան նաև՝ 500 ՄԲ ինտերնետ՝ միևնույն 2500 դրամ ամսավճարի դիմաց:
«Հաշվի առնելով բջջային ինտերնետի` օրեցօր աճող պահանջարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է ընդլայնել բջջային ինտերնետ ծառայությունների շարքը, այս անգամ ընկերության հետվճարային բաժանորդներին առաջարկելով իրենց կարիքներին առավելագույնս հարմարեցված տարբերակ` խոսելաժամանակ, կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, և արդեն նաև ինտերնետ, և այս ամենը` մատչելի ամսավճարի դիմաց»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի դեպ` այսուհետև «Խոսում է քաղաքը» հետվճարային սականգային պլանի բաժանորդներին առաջարկվող «Հատուկ» փաթեթը վերափոխվում է առանձին սակագնային պլանի և կգործի «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի շրջանակներից դուրս:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ընկերության նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքյան այս էջին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները