Երբ խոշոր բիզնեսը խժռում է մանր ու միջին բիզնեսին (լուսանկարներ)
Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 16-ի շրջակայքն այս պահին հսկայական շինհրապարակ է դարձել: Դա շատերին հայտնի Մասիվի շուկայի տարածքն է, որից գրեթե բան չի մնացել: Տեղի առևտրականները, որոնք գյուղմթերք ու տնտեսական իրեր էին վաճառում, հեռացել են, քանի որ այստեղ հերթական հսկայական «Երևան-սիթի» է կառուցվում:
Քանդվել է նաև դեղատունը, հացի փուռը, կենդանիների վաճառքի խանութը: Մարդկանց անցուդարձի համար մնացել է միայն մայթը: Այստեղ էլ տեղ-տեղ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր միրգ-բանջարեղեն են վաճառում:
Հատկանշական է, որ վաճառքի մանր օբյեկտները «Երևան-սիթին» կլանել է առանց բողոքի, առանց ցույցի` սահուն: Նշեմ, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը պատկանում է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո):
Այս լուսանկարն արվել է 3 օր առաջ, այսօր արդեն շինհրապարակը ընդլայնվել է:
Այստեղ գյուղատնտեսական մթերքի շուկա էր
Այս շինություններն արդեն քանդված են, այսօր արդեն չկան