Այս տարվա առաջին կիսամյակում ծխախոտի արտադրությունն աճել է 37 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը հղում կատարելով պաշտոնական վիճակագրությանը գրել է, որ ծխախոտի արտադրությունն այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 37 տոկոսով: Սա այն դեպքում, երբ ինչպես հայտնի է, կրկին նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առևտրի շրջանառությունը այս տարվա նույն առաջին կիսամյակի արդյունքներով, անցած տարվա համեմատ, նվազել է, ինչը վկայում է սպառողի գնողունակության նվազելու մասին:
Իսկ այն հանգամանքը, որ սպառողի գնողունակության անկման պայմաններում ծխախոտի արտադրությունը ավելացել է, ամենևին էլ պատահական չէ: Բան այն է, որ ներկրվող ծխախոտներն, ինչպես հայտնի է, տեղականից առնվազն 10-20 տոկոսով թանկ են: Այսինքն՝ գնողունակության անկման պայմաններում բնական է, որ սպառողը պետք է սկսի գնել տեղականը՝ ավելի էժան սիգարետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան