Չինաստանը ևս 322 մլրդ դոլար կտրամադրի բորսաներին օգնելու համար
Չինաստանի ֆինանսական կորպորացիան (China Securities Finance Corp., CSFC) կառավարությանը խնդրել է տրամադրել ևս 2 տրլն յուան (322 մլրդ դոլար) ֆոնդային բորսան կարգավորելու համար, հաղորդում է «Վեստի» լրատվական պորտալը:
Ավելի վաղ Չինաստանի ժողովրդական բանկը նույն նպատակով CSFC-ին տրամադրել էր 483 մլրդ դոլար: Այն ֆոնդային բորսաներում կառավարության կողմից տրված միջոցներով կատարում է արժեթղթերի գնումներ` շուկան հնարավորինս կայունացնելու նպատակով:
Չինաստանի իշխանությունները ստիպված են նման արմատական քայլեր իրականացնել այն բանից հետո, երբ Shanghai Composite-ի ինդեքսնը հունիսին գրանցված պիկից հետո ընկան 29%-ով: Այդ անկման արդյունքում չինական ընկերությունների կապիտալիզացիան կրճատվեց 3,4 տրլն դոլարով:
Եթե Չինաստանի կառավարությունը տրամադրի ֆինանասական ինտերվենցիայի երկրորդ տրանշը, ապա ընդհանուր առմամբ ֆոնդային բորսա կուղղվի ավելի քան 800 մլրդ դոլար:
Bank of America Merrill Lynch-ի մասնագետներին այս ծայրահեղ քայլն անհանգստացնում է, քանի որ, եթե սրանից հետո ևս ինդեքսները չկայունանան, ապա Չինաստանի ժողովրդական բանկում կառաջանա ֆինանասական հսկայական ճեղքվածք, ինչը փակելու համար միջոցներ այլևս չեն լինի:
Չինաստանի կառավարությունը բացի միջոցներ տրամադրելուց կիրառել է ևս մեկ գործիք: Արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող սպեկուլյանտների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն էլ ավելի են խստացվել: Այժմ գնանշումների տատանումների վրա խաղացողներն այլևս հեշտությամբ մուտք չեն ունենա ֆոնդային բորսա, քանի որ խոշորագույն բրոքերային ընկերությունները դադարեցրել են շուկայում խաղալու հնարավորություն տրամադրելը:
Կիրառված միջամտություններն այս օրերին իրենց արդյունքներն արդեն սկսել են ցույց տալ: Արդեն այսօր Shanghai Composite-ի ինդեքսն աճել է 3,6%-ով, իսկ CSI-ի ինդեքսը` 3,1%_ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները