ՌԴ կառավարությունը սեպտեմբերից կնվազեցնի ձկան արտահանման տուրքերը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել ծովամթերքի, գունավոր մետաղների և թանկարժեք քարերի արտահանման տուրքերի կրճատման վերաբերյալ: RG.ru-ն գրում է, որ որոշումը հրապարակվել է կառավարության պորտալում:
Կրճատումը կլինի այս տարվա սեպտեմբերի 1-ից: Դա վերաբերում է ծովամթերքին, սերմերին, հանքային արտադրանքին, մորթե, կաշի, փայտյա արտադրանքին: Այն ներառում է նաև թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղները, պղինձը և տարբեր համաձուլվածքները:
Հիշեցնենք, որ Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն ահազանգել էր՝ ձկան մեծածախ գինը հավասարվել է ինքնարժեքին, իսկ վարկային պարտավորություններ ունեցողները նույնիսկ ինքնարժեքից 120-150 դրամով էժան են վաճառում:
Թեմային առնչվող՝
Ձկնարտադրողներ. Արտաքին շուկայում անմրցունակ ենք (տեսանյութ)