Հ. Աբրահամյան. Ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը ժամանակին կյանքի կոչելու համար
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականները, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերն ու առկա խնդիրները: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կատարված աշխատանքների ծավալը կրկնապատկվել է: Հովիկ Աբրահամյանը պահանջել է ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով և ժամանակին կյանքի կոչելու համար:
Վարչապետը հորդորել է ԾԻԳ-երի ներկայացուցիչներին աշխատանքների ընթացքում ծագող խնդիրները անհրաժեշտության դեպքում ներկայացնել կառավարություն՝ շուտափույթ լուծում տալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին