Հակառակորդի կրակոցներից Խաչիկ գյուղի սահմանին հրդեհ է բռնկվել
Երեկ Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հասել է նաև Հայաստանի սահման` Խաչիկ գյուղ: Գյուղապետ Վարդան Ներսիսյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ երբ տեսել են կրակը գյուղացիներն ու զինծառայողները միասին անմիջապես հանգցրել են, և հրդեհը չի տարածվել:
«Ըստ մեր ժամապահների տված տվյալների, նրանց հենակետերից արձակված կրակոցների հետևանքով կրակը բռնկվել ա ու տարածվել: Կրակը մեծ ուժգնությամբ տարածվել ա իրանց տարածքով ու իրանք սկսեցին իրենց մոտ առաջացած հրդեհը մարել: Մենք էլ մի 30-35 հոգով իջանք սահմանի բերան ու հանգցրինք մեր սահմանի մոտ առաջացած կրակը, չթողեցինք որ գյուղ հասնի կրակը, անմիջապես սահմանի վրա հանգցրել ենք», -փոխանցեց գյուղապետը:
Հրդեհը մարելու ժամանակ, գյուղապետի փոխանցմամբ, գյուղացիների ուղղությամբ կրակոցներ չեն եղել:
«Շատ մոտ էինք իրանց հանգցնելու ժամանակ, բայց չկրակեցին», -ասաց Ներսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան