Լուֆտանզան կդադարեցնի թռիչքները ՌԴ մի քանի քաղաքներ
Գերմանական ավիափոխադրող Lufthansa ընկերությունը սեպտեմբերից այլևս թռիչքներ չի կատարի Սամարա, Նիժնի Նովգորոդ և մոսկովյան Վնուկովո օդանավակայան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
Գերմանական ընկերությունում նման որոշումը բացատրում են տնտեսական պատճառներով: Լուֆտանզան դեպի Ռուսաստան թռիչքներ կիրականացնի երկու ուղղությամբ՝ Մոսկվա (Դոմադեդովո) և Սանկտ Պետերբուրգ:
Վնուկովոյիս թռիչքները կդադարեցվեն օգոստոսի 31-ից, իսկ Սամարայից ու Նիժնի Նովգորոդից՝ համապատասխանաբար սեպտեմբերի 6-ին ու 7-ին: Lufthansa-ն հայտարարել է, որ որոշումը դեռևս վերջնական չէ: Թռիչքների վերականգնումը մարկետոլոգների ուշադրության կենտրոնում է: