Էքստրասենսի սպանության գործով ձերբակալված կա
«Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով մի երիտասարդ է ձերբակալվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ այս պահին այլ տեղեկություններ հրապարակել չի կարող:
Հիշեցնենք, որ Մաջնունյանի սպանության փաստով քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:
Օրենսգրքի այդ կետը սահմանում է. «Սպանություն, որը կատարվել էշահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով»: Պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում