Ճանապարհային ոստիկանությունը` ՃՈ ծածուկ ծառայության մեքենաներ գործի դնելու մասին
Տևական ժամանակ Facebook սոցիալական ցանցում տեսանկարահանող սարքով մեքենաների լուսանկարներ էին տարածվում, որոնք տեղադրած օգտատերերը զգուշացնում էին վարորդներին, որ քաղաքացիական մեքենայով ֆիքսում են նրանց խախտումները, և հետո վարորդը կանգնում է փաստի առաջ: Վարորդները միմյանց տեղեկացնում էին, որ դա օրինական չէ, միմյանց զգոն լինելու կոչ էին անում և հորդորում էին այդ ճանապարհով ստացվող խախտումները վիճարկել:
Panorama.am-ը տարածված լուսանկարներից մեկը մի քանի հարցերի հետ միասին ուղարկել է Ճանապարհային ոստիկանություն և ստացել հետևյալ պատասխանները:
-Այս օրերին ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի փողոցներում շրջում են քաղաքացիական մեքենայով (լուսանկարը` կից) ու գրանցում ՃԵ խախտումներ: Լուսանկարը տարածվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում և բուռն քննարկումների տեղիք տվել: Խնդրում եմ պարզաբանեք` կա՞ արդյոք նման բան և ի՞նչ օրենքի (կարգի կամ իրավական ակտի) հիման վրա է այդպես արվում:
-Երևան քաղաքում քաղաքացիական ավտոմոբիլով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ չեն արձանագրվում: Ձեր կողմից ուղարկված լուսանկարում պատկերված տրանսպորտային միջոցը «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանն է, որում տեղադրված արագաչափ սարքը կիրառվել է միայն հուլիսի 12-ին, ինչի մասին հասարակությունը նախապես իրազեկվել է զանգվածային լրատվության միջոցներով:
-Կան տեղեկություններ, որ ՃՈ-ում իրականացվող բարեփոխումների շրջանակներում պատրաստվում են գործի դնել ՃՈ ծածուկ ծառայության մեքենաներ, այսինքն` արտաքինից մեքենան սովորական է, ներսից` ՃՈ-ի մեքենա: Ճի՞շտ են արդյոք այս տեղեկությունները:
-Ճանապարհային ոստիկանությունում, առանց համապատասխան գունագրաֆիկ երանգավորման և առկայծող փարոսիկներով կահավորման տրանսպորտային միջոցներով ծառայություն իրականացնելու հարց չի քննարկվում:
-Հնարավո՞ր է արդյոք Շարժական տեսախցիկներն առաջիկայում մասսայականորեն կիրառվեն:
-Շարժական արագաչափերի կիրառման հարցը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:
-Արդյոք ճի՞շտ են մամուլում հրապարակված տեղեկությունները, որոնց համաձայն, Նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում Ճանապարհային ոստիկանությունում:
-ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից Ճանապարհային ոստիկանություն կատարվում են ուսումնասիրություններ` իրականացված և իրականացվելիք բարեփոխումների շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
Շարժական արագաչափ սարքերը չեն շահագործվի
Շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր՝ Վարդավառին
Հեռու ժողովրդի գրպանից. Մարուքյանին վրդովեցրել է Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները