ԱՎԾ. Վարունգը թանկացել է 49 տոկոսով
Հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի՝ 29.1-5.3% գնանկումով:
ԱՎԾ այսօր հրապարակված տվյալների համաձայն, դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 29.1-0.2% գնանկում, մեկում՝ 0.3% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մրգի ապրանքախմբում 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ գրանցվել է 11.1%, իսկ 2015թ. հունիսի համեմատ` 29.1% գնանկում: 2015թ. հուլիսին հունիսի համեմատ ձմերուկի գինը նվազել է 66.9%-ով, ծիրանինը՝ 63.5%-ով, խնձորինը՝ 43.8%-ով, կեռասինը՝ 26.2%-ով, նարնջինը՝ 4.9%-ով, ադամաթզինը` 0.3%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է չորացրած մրգերի` 3.7%, ելակի՝ 7.4%, կիտրոնի 9.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է մրգի 37.4-22.3% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Եղեգնաձորում:
Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 29.7%-ով: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 9.0% գնաճ, իսկ 2015թ. հունիսի համեմատ` 10.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սմբուկի` 69.7%, ճակնդեղի՝ 35.5%, կանաչ լոբու՝ 29.3%, ծաղկակաղամբի՝ 26.7%, կանաչ պղպեղի՝ 26.0%, գազարի՝ 25.9%, լոլիկի` 22.7%, կաղամբի՝ 19.2%, խառը կանաչեղենի 12.6% գնանկումով: 2015թ. հուլիսին հունիսի համեմատ սնկի գինը նվազել է 1.8%-ով, կանաչ սոխինը` 1.4%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գլուխ սոխի՝ 1.0%, կարտոֆիլի` 3.0%, սխտորի՝ 8.8%, վարունգի 49.0% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հուլիսին հունիսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 23.8-6.8%-ով: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 7.7%-ով: 2015թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 17.7%:
«2015թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 17.7%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.99% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.53 տոկոսային կետով»,-ասված է ԱՎԾ պաշտոնական էջում:
Նախորդող լուր՝
ԱՎԾ. Հուլիսին սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում