ԱՎԾ. Հուլիսին սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում
Հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 4.6% գնանկումով: Այսօր նման վիճակագրություն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 4.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.7%-ով:
ԱՎԾ տվյալների համաձայն, ծառայությունների ոլորտում սակագները նվազել են 0.1%-ով: 2015թ. հուլիսին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 97.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 93.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.3%, ծառայությունների սակագներինը՝ 101.0%: 2015թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.32%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.27% նվազում) 0.05 տոկոսային կետով:
2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.8%, ոչ պարենային ապրանքներինը` 106.5%, ծառայությունների սակագներինը` 103.6%, իսկ հունվար-հուլիսին 2014թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 105.0%, 105.2%, 105.8% և 103.7%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 3.3-1.5%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.1%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները