ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ամառային նոր սակագները ռոումինգում
Օգոստոսի 7-ից մինչև հոկտեմբերի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Գերմանիայում, Չեխիայում և Ֆրանսիայում ռոումինգում գտնվելիս կարող են ստանալ զանգեր և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել Հայաստան ընդամենը 55 դրամ/րոպե սակագնով: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաճելի և անմոռանալի հանգիստ է մաղթում իր բաժանորդներին` հնարավորություն ընձեռելով ավելի ցածր սակագներով ցանկացած պահի կապի մեջ լինել հարազատների հետ և կիսվել վառ տպավորություններով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նախկինում նշված երկրներում գտնվելիս ռոումինգում մուտքային զանգերի սակագինը կազմում էր 260 դրամ/րոպե, իսկ «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը՝ 390 դրամ/րոպե:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարող ե միանալ Ֆեյսբուքյան էջին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները