Իշխան Զաքարյանը կազատվի ԱԺ ներկայանալու պարտականությունից. «Ժամանակ»
Հայաստանի կառավարությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքի երեք հոդվածներում, որոնց համաձայն Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը օրենքով սահմանված դեպքերով պարտավոր էր ներկայանալ ԱԺ, չնայած արդեն երկու տարի է՝ չի ներկայանում: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Առաջարկվող փոփոխությամբ նա այլևս ազատ է այդ պարտավորությունից, և այն վիճակը, որ մինչև այժմ գոյություն ուներ դե ֆակտո, կամրագրվի օրենքի մակարդակում, և պահանջված դեպքերում ԱԺ կներկայանա Վերահսկիչ պալատի խորհրդի լիազորմամբ՝ խորհրդի անդամը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան