Սյունիքի մարզպետին պատկանող «ԼԵՌ-ԷՔՍ» ընկերության 60 աշխատակից ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»
Սյունիքի մարզում գտնվող «ԼԵՌ-ԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով մոտ 60 հոգու աշխատանքից ազատել է:
«Նշենք, որ այս ընկերությունը զբաղված է հանքերի հետազոտման աշխատանքով: Ըստ Սյունիքում տարածված լուրերի՝ ընկերությունը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, և այն ժամանակին ղեկավարել է ինքն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Վերջին շրջանում Մաքսիմ Հակոբյանը «հրաժարվել» է այդ ընկերությունից, ու այն գտնվում է Սուրիկ Խաչատրյանի միանձնյա տնօրինման տակ»,-գրել է թերթը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատակիցներին ազատելը տնօրինությունը պատճառաբանել է ֆինանսական խնդիրներով: «ԼԵՌ-ԷՔՍ» ընկերության տնօրինության հետ զրուցելու թերթի բոլոր փորձերն անցան ապարդյուն: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ևս թերթի հեռախոսազանգերին չպատասխանեց:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան