Առաջիկայում կկալանավորվեն նաև Սուրիկ Խաչատրյանի եղբայրն ու վերջինիս որդին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից բացի, առաջիկայում կկալանավորվեն նաև նրա եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը և վերջինիս որդին՝ Էյներ Խաչատրյանը: Ինչպես հայտնել էինք՝ մայիսի 2–ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով Սեյրան և Էյներ Խաչատրյաններին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ, և նրանք չհեռանալու ստորագրությամբ ազատ են արձակվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրգործը վերահսկող դատախազը քննիչին հրահանգել է մարզպետի եղբոր և նրա որդուն առաջադրված մեղադրանքը խստացնել, քանի որ նրանք նույնքան մեղավորություն ունեն, որքան գործով մյուս երեք կալանավորվածները:
Քննիչն այդ որոշումը վերադասության կարգով բողոքարկել է: Սակայն արդյունքում վերահսկող դատախազի որոշումը ոչ միայն նույնն է մնացել, այլ նաև քննիչին կարգադրվել է մեղադրանքները խստացնելուց հետո միջնորդել, որ Սեյրան և Էյներ Խաչատրյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան