Արցախի վարչապետի հորդորը «Արցախի գիտական կենտրոնի» աշխատակիցներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է կրթության, գիտության և սպորտի նախարարության կազմում գործող «Արցախի գիտական կենտրոնի» աշխատակիցներին՝ նախարար Սլավա Ասրյանի գլխավորությամբ՝ քննարկելու գիտությանը վերաբերող մի շարք հարցեր:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վարչապետը կարևորել է գիտության նշանակությունը տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում: Կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը ներկայացրել է գիտական կենտրոնի գործունեությունը, գրանցված ձեռքբերումներն ու խնդիրները: Հանդիպմանը ներկա հետազոտողները հակիրճ ներկայացրել են կենսաբանությանը, գյուղատնտեսությանը և այլ ոլորտների առնչվող՝ իրենց աշխատանքների ընթացքն ու արդյունքները:
«Ուրախալի է տեսնել նմանատիպ կենտրոնի գործունեությունը, սակայն պետք է աշխատենք դրա հետագա բարելավման ուղղությամբ: Հորդորում եմ թեմաների ընտրության ժամանակ շեշտադրումը կատարել կիրառական աշխատանքների վրա՝ ելնելով անհրաժեշտությունից և առաջնահերթություններից: Կառավարությունը պատրաստ է կիրառական հետազոտությունների արդյունքները դնել տեղական արտադրության հիմքերում և աջակցել դրանց առաջխաղացմանը»,- նշել է վարչապետը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են կենտրոնի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են